Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ մայիսի 4-ին այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ:
ԵՄ-ն պետք է անցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փուլին, եթե ՈՒկրաինան չկարողանա նախագահական ընտրություններ անցկացնել մայիսի 25-ին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
Դոնեցկի մարզի Կրամատորսկի ու Սլավյանսկի զտումներից հետո բանակը մարտական գործողություններ է կատարելու մյուս քաղաքներում՝ հայտարարել է ՈՒկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը:
Վարշավայում մայիսի 2-ին տեղի ունեցած եռակողմ խորհրդակցությունների կարևորագույն արդյունքը Եվրահանձնաժողովի կողմից ՈՒկրաինայի գազի պարտքի ճանաչումն էր՝ լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Հանդիպումը կոնկրետ արդյունք չունեցավ:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան ԱՄՆ Նյու Յորք քաղաքում: Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում մատուցվեց հոգեհանգստյան պատարագ, ժամերգություն, որից հետո տեղի ունեցավ քայլարշավ դեպի Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնակայան:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գաբրիել Ղազարյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար: Մինչև այդ նա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտվարչության պետն էր:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին, թե Եվրամիությունը պատրաստո՞ւմ է նոր համաձայնություն, որը թույլ կտա Հայաստանին պահպանել սերտ հարաբերություններ Բրյուսելի հետ, Ֆյուլեն ասել է.
ՈՒկրաինայի Օդեսա քաղաքում 30 մարդ է մահացել Արհմիության շենքում բռնկված հրդեհի պատճառով: Որոշ հաղորդագրությունների համաձայն, Արհմիությունների շենքի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետվել, որը դարձել է հրդեհի պատճառ:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...