17.01.2025|
00:09
Լռություն:
Լուռ կաց Իմ առջև:
Հետամուտ եղիր իմանալ, ապա և կատարել Իմ Կամքը` ամեն բանի մեջ: Բնակվիր Իմ սիրո երկնքում, որը բոլոր մարդկանց համար սիրո ու ըմբռնումի մի պայծառ օթևան է:
Այսպես վարվել` բնակվել Իմ Սիրո մեջ, քո գործն է: Իսկ Իմ գործը` շրջապատել քեզ պաշտպանող վահանով, որը քեզ հեռու կպահի բոլոր չարիքներից:
Այս, արդյունքը կլինի քո մտքի, խոսքի ու գործի, այս կլինի այլոց նկատմամբ ունեցած քո ճիշտ կեցվածքի պատասխանը: