Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 
  • Հավասարի հետ լծակցել

    Հավասարի հետ լծակցել

    14.04.2024| 00:08
    Որդինե՛ր, Ես միշտ առաջնորդում եմ ձեզ: Երբեմն նույն ճանապարհով մեկտեղ քայլելը կարող է և չլինի, բայց Իմ առաջնորդությունը` միշտ կա: Աստված հրաշալի կերպով գործածում է ձեր երկուսին: Առաջ ընթացեք հրճվանքով և, ի վերջո, կտեսնեք այս բանը:
  • Ազնիվ բոլորի հետ

    Ազնիվ բոլորի հետ

    13.04.2024| 00:10
    Սիրեցե՛ք և ժպտացե՛ք: Ձեր շրջապատը թող ավելի երջանիկ լինի` ձեր այնտեղ ապրելու համար: Սիրե՛ք և ուրա՛խ եղեք անգամ գորշ ու միապաղաղ օրերին: Անապատային օրեր կան Իմ աշակերտների համար, ինչպես նաև` Պայծառակերպության Լեռներ, բայց երկու դեպքում էլ իրական արժեքը նրանում է, որ հավատարմորեն և հետևողական կերպով կատարեք ձեր պարտականությունները:
  • Ոսկե առիթը

    Ոսկե առիթը

    12.04.2024| 00:09
    Ես Եմ ձեր Առաջնորդը: Զորություն և օգնություն կստանաք` ըստ անհրաժեշտի: Դուք պարզապես վստահեք Ինձ ամբողջովին: Մի՛ վախեցեք: Ես ձեզ լսելու ավելի պատրաստ եմ, քան թե դուք` Ինձ խնդրելու: Քայլեք Իմ ճանապարհով և վստահ եղեք, որ օգնություն կստանաք:
  • Պահպանի՛ր քո բերդը

    Պահպանի՛ր քո բերդը

    11.04.2024| 00:10
    Մի՛ մոռացիր, որ Իմ հետևորդները պետք է լինեն առանձնահատուկ ժողովուրդ` զատված ուրիշներից, տարբեր` ճանապարհներով, կյանքի տարբեր չափանիշներով ու սովորույթներով և այլ շարժառիթներից մղում ստացող:
  • Հպարտությունը արգելափակում է ճանապարհը

    Հպարտությունը արգելափակում է ճանապարհը

    10.04.2024| 00:10
    Հնազանդությունը բանալիներից մեկն է, որ բացում է Իմ Արքայության դուռը. նշանակում է` պետք է սիրել ու հնազանդվել: Ով որ իր սրտում հնազանդվում է Ինձ, հարկավոր պահին կհայտնաբերի, որ Իմ Սերը բնակվում է իր մեջ, և իր հերթին սիրով կպատասխանի Իմ Սիրուն ու կապրի ուրախությունը` Սիրողի ու Սիրվողի փորձառության:
  • Հարություն առած կյանք

    Հարություն առած կյանք

    09.04.2024| 00:13
    Վեր կաց փայլիր, որովհետև լույսդ եկել է, և Աստծո Փառքը ծագել է քո վրա (Ես. Կ. 1.):
  • Արքայության նշանները

    Արքայության նշանները

    08.04.2024| 00:27
    -Ողջունում ենք Քեզ, Սիրելի Փրկիչ: Քո մեծ Սիրուն ու Զոհողությանը պատասխանել կարող ենք միայն մեր խեղճ ու թերի սիրով ու զոհողությամբ:
  • Գողգոթա

    Գողգոթա

    07.04.2024| 00:11
    Խաչի վրա Իմ մարմնի մահվանից հետո, ինչպես կեղևից ազատվելուց հետո կյանք ունեցող սերմից, նոր կյանք է բխում, որ Իմ նվերն է այն բոլոր մարդկանց, որ ընդունում են այն: Մեռցրու՛ Ինձ հետ «ես»-ին ու այն ժամանակ կճանաչես զատկական հարության հրաշափառ ուրախությունը:
  • Զատկական ուրախություն

    Զատկական ուրախություն

    06.04.2024| 00:10
    Ահավասիկ Իմ սրբազան ձեռքը դնում եմ ձեզ վրա` օրհնելու համար: Սիրով ու կարոտով սպասեք այդ մեղմ հպումին, որովհետև սպասումի պահին անգամ ուրախությամբ ու հուզումով կհամակվի ձեր ողջ էությունը` լուսավորվելով ու ջերմանալով Իմ ներկայության արեգակով:
  • Սրտի թարգմանը

    Սրտի թարգմանը

    05.04.2024| 00:11
    Հանգստացե՛ք Ինձ մոտ: Իրիկնային այս խաղաղ ժամը հատկացրեք Ինձ հետ լինելու համար միայն: Չկարծեք, թե սխալմունք կա, եթե խնդրեմ ձեզ, որ երբեմն միասին, այդպես հանգիստ սպասեք Իմ ներկայությանը: