Ես արդեն շատ բան եմ կորզել ձեզնից, որպեսզի ձեր կյանքը այսուհետև իրոք բարեկեցիկ լինի: Քարը քարին դնելով կառուցեք ձեր կյանքն ամուր հիմքի վրա, իմանալով, որ այդ հիմք- ժայռը ձեր Վարդապետն է, այդ ժայռը Քրիստոսն է:
Մի՛ վհատվեք, հարստությունն ու առողջությունն էլ կգան շուտով: Իմ հարստությունը` ձեր կարիքները բավարարելու և Իմ գործերը կատարելու համար: Դրամը, որ շատերը հարստություն են համարում, Իմ աշակերտներին չի տրվում կուտակելու կամ ցուցադրելու համար:
Չարից մի՛ վախեցեք, որովհետև Ես հաղթել եմ նրան: Չարը վնասում է միայն նրանց, ովքեր իրենց չեն դնում Իմ Պաշտպանության տակ: Սա զգացողության հարց չէ, այլ փորձառությամբ հաստատված իրողություն:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...