10.09.2023|
00:16
Պետք է պատրաստվենք աշխարհաթող լինելու:
Քո ուզածը ամբողջական ու կատարյալ բավարարու՞մն է միայն, որ գտնում ես Իմ մեջ, թե՞ նաև այն գոհացումը, որ կարելի է ստանալ աշխարհից: Որովհետև դու երբեմն ինքնաբերաբար ծառայում ես թե՛ Աստծուն, և թե՛ մամոնային. իսկ եթե չես էլ փորձում ծառայել, ապա, այնուհանդերձ, վարձ ես պահանջում և՛ Աստծուց, և՛ մամոնայից: