Քո զորությամբ մենք կհաղթենք:
Այո՛: Քո այդ հաղթող Զորությունը ստանում ես Ինձնից: Ինձ հետ եղողը չի պարտվում: Նշանակում է` հաջողության գաղտնիքը Ինձ հետ ապրելու մեջ է կայանում:
Երբ ձեզ թվա, թե Ես դադարել եմ հոգալ ձեր կարիքները, թողեք այդ, որովհետև այդպես չէ: Դուք այդ ժամանակ պարզորեն ձեր շուրջը նայեք` տեսնելու, թե ինչ կարող եք տալ ուրիշներին: Անպայմանորեն պետք է տաք որևէ բան:
Բազուկներ:
Պաշտպանող բազուկներ, որ արտահայտում են սիրազեղ խնամքը ձեր Հոր և իմ Հոր, որ երկնքում է:
Մարդն իր նեղության ու դժվարության մեջ ոչ մի բանի կարիք այնքան չի զգում, որքան ապահով ապաստանի: Մի տեղ, ուր կարողանա պատսպարվել:
Իմ պահպանության տակ լինելով` ձեր սիրելի ննջեցյալները շատ ապահով կացության մեջ են: Սովորելու, սիրելու և գործելու մեջ է կյանքի առաջադիմությունն ու երջանկությունը: Անտեսանելի աշխարհի մեջ ձեր սիրելիներն ապրում են ծառայության ի խնդիր և իրոք ծառայում են Ինձ և նրանց, ում սիրում են:
Աստված է հոգում մեր կարիքները:
Ձեր ամեն մի կարիքի դեպքում Ինձ նայեք. ամեն ինչի մեջ ապավինեք Ինձ:
Մի կողմ թողեք այդ բեռները, որպեսզի կարողանաք ազատագրված ու թեթևացած շարունակել ճանապարհը. ու նաև ուրախ երգեր երգել:
Ես եմ ձեր Տերը:
Վերջացավ:
Նշանակում է` իրավունք ունեմ պահանջելու ձեր հնազանդ ծառայությունը և հավատարմությունը: Բայց Ես էլ իմ հերթին պարտավոր եմ Տիրոջ պատասխանատվությամբ ապահովել ձեր պաշտպանությունը:
Ի՛մ որդիներ, այս խոսքը ակնհայտ մի ճշմարտություն է: Դարերի ընթացքում հազզարավոր մարդիկ, անխաբ ճանաչումով, հաստատեցին Իմ անփոխարինելի լինելը, հոգնություն չունենալը և հարատև սերը. «Երբեք չթողնել, երբեք չլքել»:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...