Երբ դու Ինձ գաս, Ես քեզ կտամ այն հավիտենական կյանքը, որ տալիս եմ բոլոր Ինձ հավատացողներին, այդ նոր կյանքը կփոխի քո ողջ էությունը, կդառնա քո գոյության իմաստը, խոսքերը` որ դու կխոսես, ազդեցությունը` որ դու կունենաս։
Հանգիստ եղիր, ինչ էլ որ պատահի քեզ։ Հանդարտ եղիր, թող որ համբերությունն իր կատարյալ գործը կատարի։ Քո միտքը երբեք մի՛ սևեռիր սպառնալի, ընկճող բաների վրա։ Իրավունք չունես ընկճվելու, քանի որ Ես քեզ հետ եմ։
Ապրել կյանքը` հաղորդակից լինելով Ինձ հետ, դեռևս չի նշանակում զերծ մնալ դժվարություններից, այլ կարողանալ խաղաղ լինել անգամ դժվարությունների մեջ։ Ես երբեմն առաջնորդում եմ` դռները փակելով։
Պետք է աղոթես։ Ճանապարհը կբացվի։ Աստված հոգ կտանի և Իր ծրագրերի էջերը մեկ առ մեկ կբացի քեզ համար։ Պարզապես սիրիր և սպասիր։ Սերը բանալի է։ Չկա դուռ, որ սերը չկարողանա բացել։
Սիրի՛ր Ինձ և կատարի՛ր Իմ կամքը, այդ ժամանակ ոչ մի չարիք այլևս չի պատահի քեզ։ Մի՛ մտածիր վաղվա մասին։ Իմ ներկայության մեջ լինելը քեզ խաղաղություն կբերի։ Աստված կօգնի քեզ։ Կամենալը կտանի կատարումին։ Խաղաղությունը հանդարտ հոսող գետի պես կմաքրի, կավլի ու կտանի բոլոր խռովահույզ հոգեվիճակները։
Դուք պետք է վերափոխվեք, նոր մարդ դառնաք։ Այդ կերպափոխությունը կարող է կատարել միայն ձեր Տերը` Քրիստոս, Քրիստոս, Քրիստոս։ Ձեր հույսը դրեք Ինձ վրա, խաղաղվեք։ Ճշմարիտ ուժը ծնվում է հանգստությունից։ Ամենամեծ հաղթահարող ուժը սերն է։ Մի՛ վախեցեք, Իմ օրհնանքը ձեզ հետ կլինի։
Դու պետք է օգնես, որ կատարվի ուրիշների փրկության գործը։ Թույլ մի՛ տուր երբեք, որ թեկուզ մի օր անցնի առանց սիրո արտահայտության կամ առանց օգնության ձեռք մեկնելու որևէ մեկին. լինի այդ երկտողի, նամակի, այցելության ձևով կամ ուղղակի օգնություն։
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...