Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 
  • Ժպտացեք մեղմորեն

    Ժպտացեք մեղմորեն

    21.12.2012| 00:28
    Իմ որդիներ, օրվա յուրաքանչյուր վայրկյանը նկատեք իբրև արդյունք Իմ ծրագրի ու Իմ տնօրինության։ Հիշեք, որ ձեր Վարդապետը տերն է օրվա փոքր պատահարների։ Անգամ ամենաաննշան իրադրության մեջ տեղի տվեք ձեր թևին դիպչող Իմ մեղմ հպումին։ Կանգ առեք կամ քայլեք` համաձայն այդ հպումի, առաջնորդվեք սիրո այդ զգացումով։
  • Ընկճում և վհատություն

    Ընկճում և վհատություն

    20.12.2012| 00:37
    Պայքարեք վախի դեմ, ինչպես կպայքարեիք օրհասական ժանտախտի դեմ։ Կռվեք նրա դեմ Իմ անունով։ Վախը, անգամ ամենաչնչին վախը, կրծում ու մաշեցնում է սիրո այն լարը, որ Ինձ կապում է ձեզ հետ։
  • Կատարյալ սեր

    Կատարյալ սեր

    19.12.2012| 01:26
    Տե՛ր, տուր մեզ կատարյալ սերը, որ հեռու վանենք ամեն մի երկյուղ։
  • Հրաշքներ տեսեք

    Հրաշքներ տեսեք

    18.12.2012| 00:20
    Ձեր մտածումների ճանապարհը թող երկարի ու հասնի Իմ թագավորության սրտին։ Այնտեղ Իմ շտեմարանների անբավ հարստությունները տեսեք և ունենալու պարզ ցանկությամբ ձեռք դրեք դրանց վրա։
  • Օրհնության պայմանները

    Օրհնության պայմանները

    17.12.2012| 00:34
    Հիսո՛ւս, սիրում ենք Քեզ։ Տեսնում ենք, որ ամեն ինչ ծրագրված է Քո կողմից և հրճվում, որ կարող ենք տեսնել ու հասկանալ այս իրողությունը։ Դուք իրոք ուրախ եղեք այն բանի համար, որ Իմ բաժինն եք։
  • Ինչ է ուրախությունը

    Ինչ է ուրախությունը

    16.12.2012| 00:45
    Դուք կունենաք Իմ ուրախությունը։ Սակայն հիմա կյանքը ձեզ համար դեռևս ծանր ընթացք ու տաժանելի քայլք է։ ՈՒրախությունը կգա, հիմա դուք այդ մասին բնավ մի մտածեք, մտածեք միայն ձեր ճիշտ ընթացքի մասին։
  • Իմ շվաքի տակ

    Իմ շվաքի տակ

    15.12.2012| 00:16
    Ի միտ ունեցեք այս ճշմարտությունը. ամեն օր պետք է ապրել Իմ զորության մեջ և Իմ ներկայության գիտակցությունը շարունակ ունենալ, անգամ այն ժամանակ, երբ ուրախության պակասը զգաք։ Հիշեք նաև, որ եթե երբեմն ձեր կյանքի վրա ստվեր է ծանրանում, այդ դեռ չի նշանակում, թե Իմ ներկայությունը հեռացել է ձեզնից։ Պարզապես այդ Իմ ստվերն է, երբ Ես կանգնած եմ ձեր և ձեզ պաշարած թշնամիների միջև։
  • Փոթորիկներ

    Փոթորիկներ

    14.12.2012| 00:05
    Չկա ավելի սքանչելի մի հրաշք, քան Իմ կողմից ձեր հոգին պահպանելու հրաշքը։ Չարի ուժերը ռմբահարում ու փոթորկի պես խուժում են նրա վրա, բայց անզոր են մնում Իմ պաշտպանած բերդի դեմ։ Կատաղի հորձանքներն ուժգին ծառանում ու փոթորկվում են, բայց ոչինչ չեն կարողանում անել։
  • Մշտատև առաջնորդություն

    Մշտատև առաջնորդություն

    13.12.2012| 00:08
    Կատարյալ ուրախություն է` զգալ մշտատև առաջնորդության ուրախությունը։ Խնդությունը այն վստահության, երբ գիտեք, որ ձեր կյանքի յուրաքանչյուր մանրամասը ծրագրված է Իմ կողմից, նախատեսված է սիրով ու խնամքով, ձեր ամեն քայլն անելիս Իմ առաջնորդությանը սպասեք։ Սպասեք, որ ճանապարհ ցույց տրվի։ Այս դեպքում կյանքի ողջ պատասխանատվությունը վերցվում է ձեր վրայից։
  • Հոգսերից ազատ

    Հոգսերից ազատ

    12.12.2012| 00:51
    Սերն ու վախը չեն կարող միատեղ ապրել։ Իրենց բնույթով իսկ նրանք պարզապես անկարող են կողք կողքի գոյություն ունենալ։ Չարն ուժեղ է, և վախը չարի ամենահզոր ուժերից մեկն է։ Հետևաբար, թույլ ու անհաստատ սերը կարող է շուտով արմատախիլ լինել վախի ազդեցությունից, մինչդեռ կատարյալ սերը, հաստատուն սերը հաղթող է դուրս գալիս ամեն դեպքում, և պարտության մատնված վախը հեռանում է շփոթահար։