Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 
  • Արևածագի նվերը

    Արևածագի նվերը

    11.12.2012| 00:05
    Նրանց, ում կյանքը լի է հոգսերով ու մաքառումներով, ովքեր ձեր երկուսի պես զգացել են ապրելու ողբերգությունը, որոնց սիրտը ցավել ու տառապել է Իմ խեղճ աշխարհի համար, Ես տալիս եմ Իմ այն խաղաղությունն ու ուրախությունը, որ նորոգելով երկրորդ գարուն ու երիտասարդություն է պարգևում այն տարիների փոխարեն, որ նրանք զոհաբերել են Իմ և Իմ աշխարհի համար։
  • Հանգստի ժամը

    Հանգստի ժամը

    10.12.2012| 00:02
    Կարող է և այնպես լինել, որ Ես ձեզ ոչինչ չհայտնեմ, ոչ մի հրահանգ կամ առաջադրանք չտամ, բայց այդ ժամանակ իմացեք, որ ձեր ճանապարհը մաքուր է և ձեր անելիքը` հստակ, այսինքն` ապրեք մի հանդարտ առաջընթաց, երբ սկսում եք ամեն օր էլ ավելի լավ ճանաչել ինձ։ Այս գիտակցումը կգա, երբ Ինձ նվիրված խաղաղ ու լուռ ժամեր շարունակ ապրեք։
  • Ձեր որոնումները վարձատրված են

    Ձեր որոնումները վարձատրված են

    09.12.2012| 00:20
    Իրոք, բոլոր մարդիկ Ինձ են փնտրում, միայն թե բոլորը չէ, որ գիտեն` ինչ են ուզում։ Նրանք փնտրում են, բայց անբավարար ու դժգոհ են, և այդպես կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասկացել, որ իրենց փնտրածը Ես եմ։
  • Իմ թագավորությունը

    Իմ թագավորությունը

    08.12.2012| 00:49
    Երբ Ես երկրի վրա էի, Ինձ հետ առնչվող շատ մարդկանց համար Իմ գործը ձախողված ու տապալված էր լիովին: Նույնիսկ Իմ աշակերտները երբեմն տարակուսանքով ու երբեմն էլ զարմանքով էին հետևում Ինձ: Երբ նրանք թողեցին Ինձ ու փախան, պատճառը ոչ այնքան Իմ թշնամիներից ունեցած վախն էր, որքան այն համոզումը, որ Իմ առաքելությունը, որքան էլ որ գեղեցիկ լիներ, ձախողվել է:
  • Կյանքի կերակուրը

    Կյանքի կերակուրը

    07.12.2012| 00:01
    Սրանք Իմ խոսքերն են, որ ասացի աշակերտներիս Իմ գործունեության առաջին օրերին։ Այնուհետև առաջնորդեցի նրանց մի ճանապարհով, որ տանում էր Աստծո հետ հոգով հաղորդակից լինելու վսեմ միության, երբ հասկացողությունն ու ըմբռնումն են տիրապետում, և երբ զորությունը, կյանքը, կենսական ուժը մեկից անցնում են մյուսին։
  • Փորձություններ ակնկալեք

    Փորձություններ ակնկալեք

    06.12.2012| 00:38
    Փորձությունը հաղթահարելու առաջին քայլն այն է, որ տեսնեք ու ճանաչեք նրա փորձություն լինելը։
  • Տառապանքի մարդ

    Տառապանքի մարդ

    04.12.2012| 00:04
    Գիտեմ` որ այս բառերը խփում են քնքուշ լարերին այն սրտերի, որոնք տրամադիր են գեղեցիկը լսելու։ Այս ցավը ցույց է տալիս, որ այդ սիրտը ճանաչում է կարիքները տառապանքի մարդու։ Որ նա արհամարհելի ոչինչ չի տեսնում Մեկի մեջ, որին աշխարհն անտեսեց։
  • Ճամփորդություն Ինձ հետ

    Ճամփորդություն Ինձ հետ

    03.12.2012| 00:04
    Ձեր միտքը զուր տեղը մի ծանրաբեռնեք առեղծվածներով, որ չեք կարող լուծել։ Որովհետև, կարող է այնպես լինել, որ այդ լուծումն այդպես էլ չտրվի ձեզ այս կյանքում։
  • Կատարյալ մարդը

    Կատարյալ մարդը

    02.12.2012| 00:11
    Հանեք ձեր ոտքերից կոշիկները և լուռ մոտեցեք` երկյուղով ու խոնարհությամբ։ Մոտեցեք, ինչպես Մովսեսը մոտեցավ այրվող մորենուն։ Ես ձեզ տալիս եմ պարզ մտերմությունը բարեկամի, բայց և ասում, որ Աստված եմ միաժամանակ։ Մեր առնչության սքանչելիքը, որ Ինձ հետ ունեցած ձեր մտերմության հրաշքն է, բացառիկ նշանակություն կստանա այն ժամանակ, երբ կարողանաք տեսնել վեհափառ պատկերը Աստծո Որդու։
  • Պատասխանատվություն

    Պատասխանատվություն

    01.12.2012| 00:20
    Ես ձեր կողքին եմ։ Անչափ մարդկային Հիսուս, որ հասկանում է ձեր բոլոր տկարությունները, տեսնում ձեր մաքառումներն ու հաղթանակները։ Հիշեք, որ Ես տկարների ընկերակիցն ու բարեկամն էի. պատրաստ` կարեկցելու և հագեցնելու նրանց անոթությունը։ Ես Իմ հետևորդներին սովորեցնում էի բոլոր մարդկանց հանդեպ պատասխանատվություն ունենալ. պատասխանատվություն ոչ միայն մերձավորների ու սիրելիների, այլև այլոց հանդեպ։