Այո՛, Իմ խոսքը, այսինքն` Սուրբ գիրքը։ Կարդացեք այն, սիրեք այն, ամրացրեք Իմ խոսքերը ձեր սրտի մեջ, գործածեք այն, ինչպես որ լապտերն եք գործածում` ձեր ճանապարհը լուսավորելու համար։
Սպասեք և ի վերջո կվայելեք ուրախությունը այն մարդու, որ կարող է համբերանքով սպասել` հուսալով, որ ամեն ինչ լավ կլինի։ Վերջին ու ամենադժվար դասը սպասելն է։ ՈՒրեմն սպասել սովորեք։
Հաջողությունը երբեք շահած դրամով մի՛ չափեք։ Չկա այդպիսի սովորություն Իմ թագավորության մեջ։ Ձեր իրական հաջողությունն այնքան է, որքան որ հայտնի դարձնեք ու տարածեք Իմ կամքն ու Իմ խոսքը ձեր շրջապատում։
Ես ձեր մեջ տեսնում եմ ձեր սերը, ձեր ջանքը և ոչ թե թերությունները։ Տեսնում եմ ձեր հաջողությունը, որ ունենում եք ձեր մղած պայքարների մեջ։ Ես այդ հաղթանակ եմ համարում, ընտիր հաղթանակ։ Այն բնավ չեմ համեմատում Իմ մեծ սրբերի մղած տաժանելի պայքարների հետ։
Այս ժամանակավոր նյութաշխարհի վրա հաղթանակ տանելու ճանապարհը, որ Իմ բոլոր աշակերտները պիտի ճանաչեն, հարկավոր է հասնել այն հաղթանակով, որ յուրաքանչյուր մեկը պետք է տանի մարմնի ու իր անձի վրա։
Անփոխարինելի է պահպանությունը, քանզի նշանակում է` երաշխավորված ու ապահովված լինել։ Կա նաև պահպանություն, որ իր մեջ կրում է կյանքի թարմությունն ու մաքրությունը, այսինքն` «Աշխարհից անարատ պահված կյանք»։
Հիմա դուք կառուցում եք հավատքի անխախտ տունը։ Գեղեցիկ հարդարեք ու կահավորեք այն տեղերը, ուր ձեր հոգին պիտի առանձնանա։ Տեղադրեք այնտեղ ներդաշնակն ու բարին, գեղեցիկն ու տևականը։
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...