-
20.07.2012|
00:08
Կատարեք Իմ հրամանները, իսկ արդյունքն Ինձ թողեք։ Այս արեք այնքան համբերատար ու հնազանդ ձևով, ինչպես կուզենայիք, որ տղան ճշտորեն հետևի այն կանոններին, որոնք տրված են գումարման գործողությունը կատարելու համար` առանց առարկությունների ու հարցեր տալու։
-
19.07.2012|
01:02
Տեր, ուրախ սրտով շնորհակալություն ենք հայտնում Քո սքանչելի օրհնությունների համար, որ անձրևում ես մեզ վրա այսօր և ամեն օր։
-
18.07.2012|
02:35
Վախենալ, թե ուրիշներն ի՞նչ կասեն, նշանակում է` հավատի պակաս ունենալ Իմ հանդեպ։ Այդպես չպետք է լինի։ Այդ բոլոր դժվարությունները ձեր նկարագիրը մաքրագործելու գործողության վերածեք։
-
17.07.2012|
01:41
ՈՒրախացեք։ Սովորեցնելու շատ բան ունեմ ձեր երկուսին։ Մի՛ կարծեք, թե Ես զրկում եմ ձեզ Իմ ներկայությունից, երբ միայն Իմ ճշմարտությունն եմ հայտնում ձեզ։
-
16.07.2012|
01:21
Ճանաչիր Իմ աստվածային զորությունը։ Վստահիր Ինձ։ Բնակվիր Իմ սիրո մեջ։ Խնդա ու վստահիր։ Ծիծաղը մանկան հավատի անխաբ արտահայտությունն է` ուղղված Աստծուն ու բարությանը։
-
15.07.2012|
01:46
Իմ աշակերտներից շատերը առժամանակ պիտի սպասեն խավարի մեջ, միայնակ ու առանց բարեկամի։ Նրանք մաքառում և առաջ են գնում երգելով։
-
14.07.2012|
00:37
Իսկապես ուրախ եղեք, որ կարող եք տեսնել ու հասկանալ։ Իմ ձեռքը ներկա է օրվա ընթացքում կատարվող թե՛ պաշտպանության, և թե՛ պատահարների մեջ։
-
13.07.2012|
01:14
Կարո՞ղ ես ունենալ լավն ակնկալող հավատավոր կեցվածք։ Որ ակնկալես ոչ թե քեզ սպասվող հերթական չարիքը, այլ քեզ համար վերապահված հերթական բարիքը - ուրախությամբ ու վստահությամբ նոր անակնկալի սպասող մանկան նման։
-
12.07.2012|
00:25
Եթե իսկապես հավատաս, որ Իմ ձեռքն է ձեզ ազատել մահվան խավարից, այնժամ կհամոզվես, որ Իմ միակ նպատակը քեզ լիովին փրկելն ու դնելն է ճանապարհի վրա, որով պարտավոր ես ընթանալ։
-
11.07.2012|
00:27
Դուք Իմն եք։ Եթե Ես մի անգամ դրել եմ ձեզ վրա Իմ կնիքն ու դրոշմը` Իմ սեփականը դարձնելով, ապա երկնային զորքերի բազմությունն անհրաժեշտության դեպքում կգա ծառայություն մատուցելու և պաշտպանելու ձեզ։