ՈՒր գնում եք, ուրախությունը ձեզ հետ ունեցեք։ Դուք շատ օրհնված եք։ Դուք շատ եք օրհնում։ Օրհնության անսպառ պաշարներ են սպասում ձեզ` նաև գալիք տարիներին ու ամիսներին։ Բայց ամեն մի օրհնություն պարտավոր եք ուրիշներին էլ փոխանցել։
Դուք չեք կարող դուրս մնալ Իմ սիրո և հոգածության շրջանակներից։ Չմոռանաք այս։ Ոչ մի չարիք չի կարող մոտենալ ձեզ։ Իրադարձությունները, որ Ես օրհնում ու իրագործում եմ, անշուշտ, բարեբաստ կդառնան ձեզ համար։
Զուր չանցավ կրթության ու վարժանքի այս ժամանակը։ Ընկճման, ճնշումի ու անկման ժամանակն անցավ. եկել է ժամանակը պայծառորեն արտահայտվելու։ Նոր ուրախությամբ ու զվարթությամբ է լցվում ձեր կյանքը։
Ձեզ պաշտպանող հավիտենական զենքեր կան։ «Ներքևում հավիտենական զենքեր կան»։ Այս խոստումը նրանց համար է, ովքեր երկրավոր կյանքից վեր բարձրանալով` կամենում են ավելի վեր սավառնել, հասնել երկնքի արքայությանը։
Ես ձեր բարեկամն եմ, կյանքի տխուր ճանապարհների ընկերը։ Ես այդ ճանապարհների վրայից վերցնում եմ եղած գորշությունն ու սարսափը։ Ես այլափոխում եմ դրանք։ Նույնիսկ երկրավոր բարեկամության դեպքում հասարակ, տխուր ու քարքարոտ ճանապարհն անգամ կարող է թվալ երկնքի ճանապարհ, երբ սիրելի բարեկամի ներկայությունն այլափոխում է այն։
Առանց վախենալու, առանց խուճապի մատնվելու, հանգիստ ու խաղաղ կատարեք ձեր առօրյա պարտականությունները։
Հավատավոր այս կեցվածքը, անշուշտ, կստանա իր վարձատրությունը, ինչպես որ ստանում է Իմ առաջնորդությամբ գործելու ժամանակ։
Առաջ գնա առանց վախենալու։ Մի՛ մտածիր քո առջև փռված Կարմիր ծովի մասին։
Վստահ եղիր, որ երբ հասնես դրան, ջրերը կբաժանվեն, և դու կանցնես ու կմտնես խոստացած ազատության երկիրը։
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...