Գովաբանել ու գոհություն հայտնել Ինձ և հարատև կատարել տվածդ խոստումներն ու ուխտերը` նշանակում է դրամ պահ տալ Ինձ, որպեսզի կարողանաս վստահորեն վերցնել այն քո նեղության օրերին։
Միայն Իմ զորությամբ էր, որ քաջ ու հզոր մնացին միլիոնավոր հոգիներ, ովքեր այլապես կընկնեին ճանապարհի կեսին։ Հավատքը կենդանի պահվել ու փոխանցվել է ոչ թե փափկության մեջ ապրողների կողմից, այլ նրանց, ովքեր պայքարել, տառապել ու մեռել են Ինձ համար։
Ոչ միայն ապրիր, այլ նաև աճիր շնորհի, զորության և գեղեցկության մեջ. իսկական գեղեցկության, սրբության գեղեցկության մեջ։
Միշտ ձգտիր հասնել Իմ թագավորությանը վերաբերող բաներին։
Լսեք և համոզված եղեք, որ երբեք հուսախաբ չեք լինի։ Լսեք, և ձեր տրտմությամբ լեցուն մտածումները և հոգնած ջղերը հանգստություն կգտնեն։ Աստվածային ձայնը, որ խոսում է ոչ այնքան զորությամբ, որքան հանգստություն բերող քաղցր մեղմությամբ։
Իմ որդիներ, կաղապարել նշանակում է մասնատել ու վերստին ձևավորել։ Նշանակում է զոհաբերել անձնականը` ցանկալի կերպարին նմանվելու համար։ Այս ոչ միայն Իմ, այլ նաև ձեր գործն է։
Մի մոռացեք, որ սերը այն զորություննե է, որ կերպարանափոխում է աշխարհը։ Սերը ոչ միայն Իմ հանդեպ, ոչ միայն ձեր սիրելի մի քանի մարդկանց հանդեպ, այլ սեր, որ տածում եք ամենքի նկատմամբ` մաքսավորների, մեղավորների, բարոյապես ընկածների։
Տեր իմ և Աստված իմ. օրհնում ենք Քեզ, գովում ենք Քեզ և երկրպագում ենք Քեզ։ Արա այնպես, որ Քեզ նման լինենք։
Կամենո՞ւմ եք խմել այն բաժակից, որ Ես եմ խմում. տառապանքի ու հուսախաբության գինին։
Հոգու պայծառակերպության ճանապարհն աստվածային ընկերակցության ճանապարհն է։
Կարևորը Ինձ ներկայացվող քո խնդիրները չեն, որպեսզի Ես այս կամ այն բանն անեմ քեզ համար, այլ կարևորն Ինձ հետ ապրելն է, Իմ մասին մտածելը, Իմ մասին խոսելը։ Այս է Ինձ նմանվելու միակ ճանապարհը։
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...