Քո այս ծիրանավոր տեսքով, երկիր,
ազատ ու ինքնիշխան,
երազանք ես եղել՝
ծաղկած թերթին մագաղաթի,
ձեռագրված մատյաններում ու գրքերի էջերին,
անգամ լրագրերում նոր ժամանակների:
Խոսի՛ր, Ամենազո՛ր,
մի՛ լռիր, խոսի՛ր,
հողս ճաք է տվել քո լռությունից...
Մի՞թե չես լսում մարող բառերը անզոր աղոթքի,
որ վերջին հույսի հետ
մրմունջ են դարձել շուրթին տնանկի։
Պատմական ճշմարտության խլացուցիչ աղաղակն ու առաջ մղվող սպառնալիքները անզոր ու անհավասար պայքարի մեջ են «Հովիկ Ազազարյան» և հանրային ուշադրությունը շեղող ու ազգային զգոնությունը թուլացնող այլ արհեստական ու մանր օրակարգերով հանրային կյանքը հագեցնելու այսօրվա պարտադրվող իրականության հետ...