Մեղկ հեռուներում իմ Քույրն է լռին
դեդեւում բախտի խաչ ու պսակով -
միանձնուհու պես ու սաստ մերժվածի,
ամբաստանյալի, քշվածի տեսքով,
թեպետ աստղահուռ հմայք ունի նա,
անմեղության ցոլք՝ էության էջին
եւ գեղեցկախոս աչքեր ու հոգի:-
Եկել է ահա՝ վերահայտնվածի հեռզգայությամբ,
հի՜ն Նետաձիգը հայրենահռչակ -
անափ սիրելին հալածյալների,
թեւավորների կուռքը ոգեզարմ,-
թեպետ իրենք էլ գազանների պես
տապալվում էին հաճախ նետահար,-
բարու վաշտերը գիտեին նրան քնից մինչ ցասում,
եւ առավելս՝ չարակամների լեգիոնը գիտեր:-
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Ադրբեջանի տարածքով գազատարի կառուցման երթուղու շուրջ։ Ռուսաստանի նախագահ Պուտինն իրանցի գործընկեր Փեզեշքիանի հետ բանակցություններից հետո հաստատեց, որ երկու երկրների միջև գազատարի կառուցման նախագիծն արդեն մշակման փուլում է։ Ակնկալվում է, որ նախագիծը կսկսվի տարեկան մինչև 2 մլրդ խմ մատակարարումներով՝ մինչև 55 մլրդ խմ աճի ներուժով...