Մարտի 6-ից կանջատվի անալոգային հեռարձակումը Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում, որտեղ արդեն բաժանվել են թվային հեռարձակման սարքերը:
2016 թվականին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար առաջնահերթություն է լինելու կրթությունը՝ իր բոլոր բաղադրիչներով։
Ասեմ միանգամից. ներկայիս տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումներին Հայաստանը բացարձակ պատրաստ չէ: Բացի տնտեսության անմխիթար վիճակից, չկա տնտեսության առողջացման որևէ տակտիկական կամ ռազմավարական ծրագիր:
Արտերկրում Հայաստանի դեսպանությունների կայքերը զանգվածային հարձակման են ենթարկվել ադրբեջանական ցանցահենների կողմից՝ իր բլոգում հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանին, տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։
Կառավարությունը հաստատել է սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց, որտեղ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում բացվել է համակարգչային դասասենյակ: Նույն ծրագրի շրջանակում դպրոցը համալրվել է նաև դպրոցական նոր գույքով:
Օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանին և ԻՏՁՄ գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի նախաձեռնությամբ այսօր Ստամբուլում հավաքվում են յոթ երկրների արտաքին գործերի նախարարներ՝ քննարկելու Իրանի շուրջ հավանական զարգացումները, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, Սաուդյան Արաբիայի վրա հուսիների հարձակումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորումները...