Փաստը պատմության արքան է։ Բայց թագավորը հաճախ մերկ է, ինչպես ցուցափեղկի մանեկենը։ Ես ձգտել եմ լոկ «զգեստավորել» մերկ մանեկենին՝ պատմական ստույգ փաստերին շունչ հաղորդելով:
Մտավորական այդ մարդը գովեստի խոսքերի կարիք չունի: Նրան կարելի է բնութագրել դավադրաբար սպանված հոր հասցեին Հորացիոյին ասված Համլետի խոսքերով.
-Նա մարդ էր, Հորացիո:
Որևէ բանական արարած չի կասկածում, որ Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել միայն և միայն փոխզիջումային տարբերակով` այնպես, որ կողմերը ցավոտ չտանեն այն, և հաղթի առողջ բանականությունը:
Մինչ Գորբաչովի երևան գալը Խորհրդային Միությունն արդեն մեռած էր, նրան թաղել էր պետք: Այդ պատմական առաքելությունը նա կատարեց հաճույքով ու մեծ հնարամտությամբ:
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան 4-օրյա պատերազմը լակմուսի թղթի դեր կատարեց ոչ միայն հակամարտության կողմերի ռազմական կարողությունների ու հնարավորությունների գնահատման, այլ նաև՝ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարների, նրանց վարած քաղաքականության բազում շերտերի բացահայտման առումով:
Ձայնը, ձայնը լսվում էր ամեն տեղից, չէր կենտրոնանում, սփռվում էր ու չէր կուտակվում: Ցանուցիր ձայներից ծփում էր ծնգծնգոցը ու ծավալվում, ձայնը ձուլվում էր շրջապատին: Աշխարհում միայն ձայնը հնարավոր չէ կրկնել:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...