Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Հայաստանի գրողների միության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին, Ա. Իսահակյանի տուն-թանգարանում (հասցե՝ Զարոբյան 20) տեղի կունենա «Հին Երևանը 1920-1940-ական թվականների հայ դասականների պատմվածքներում և հուշերում» ռուսերեն գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Ծիծեռնակ» հրատարակչությունը, կազմող և թարգմանիչ՝ Կարինե Խալաթովա:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկվա «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին: Նախագծի հեղինակն է դիրիժոր, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հանդիսավորությամբ տրվեց «Գրական տապան 2016» փառատոնի մեկնարկը: Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնն այս տարի Հայաստանում կհամախմբի աշխարհի տարբեր երկրների գրականության ոլորտի ներկայացուցիչների:
Ես մի հարևան ունեմ, ավելի շուտ` բակի հարևան է, մոտակա շենքում է ապրում. հին, որակյալ վարպետ է եղել, մեծ գործարանում ճանաչված, հեղինակավոր մարդ, բոլոր հաշվարկները ոչ թե սանտիմետրերով, այլ միլիմետրերով է անում ու խոսում:
«Անկախության սերունդ» նախագծի շրջանակներում սեպտեմբեր ամսին կազմակերպվել են մարզերի երաժշտական դպրոցների սաների այցելություններ Երևան։ Այստեղ նրանք վարպետության դասեր են անցել Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում։
webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվել արձակագիր Լևոն Խեչոյանին նվիրված «Խնկի ծառեր» տեսաֆիլմը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Բոլորեց հայ մշակույթի անվանի գործիչ Արման Կոթիկյանի ծննդյան 120-ամյակը: 1968 թվականի հոկտեմբերի 2-ին ֆիզիկապես մեզ հրաժեշտ տված Կոթիկյանը ավագ սերնդի համար մնում է ոչ միայն փայլուն դերասան, այլև բանաստեղծ, թարգմանիչ, ինչ-որ տեղ նաև իրավաբան՝ ունենալով իրավաբանական բարձրագույն կրթություն:
Սեպտեմբերի 19-ին Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ են հանդիպել «Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախումբ-նվագախմբի անդամները և նախագծի հեղինակ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Երեկվա մեր հրապարակմամբ արտահայտված մտահոգությունը, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել Իրանի դեմ հարձակումը, և պատերազմն այս դեպքում կարող է ավելի ավերիչ լինել ու մեծամասշտաբ, ընդամենը ժամերի ընթացքում նոր հիմնավորումներ ստացավ:
Բայց մինչ դրանք ներկայացնելը, նկատենք, որ «Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ռազմական փորձագետ Յուրի Կնուտովի հայտարարությունը, ըստ որի, Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ հակամարտության սրման՝ հաղթանակի հաշվին իր վարկանիշը բարձրացնելու նպատակով, միանգամայն տրամաբանական է...