«Իրատեսի» հյուրը ՀՀ Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի մենակատար-քամանչահար, ժողգործիքների երաժիշտ կատարողների ԽՍՀՄ միջհանրապետական մրցույթի դափնեկիր, գեղանկարիչ ՀԱԿՈԲ ԽԱԼԱԹՅԱՆՆ է:
…Գրողական մեր մեծ ընտանիքը՝ Երևանից մինչև Գյումրի ու Տավուշ, Բաղրամյան 3-ից մինչև Բեյրութ ու Փարիզ, Թեհրան ու Թբիլիսի, Ամերիկա ու Լոռու ակոսդիր-բառուբանոտ չքնաղ եզերք սարսռացին՝ լեզվաբառաշինարար, ազնվական-տոհմիկ մեծի բանաստեղծ Հրաչյա Սարուխանի մահվան լուրն առնելով։ Ապրողներիս ի՞նչ է մնում։
Եգիպտական մի ֆիլմ եմ տեսել. երիտասարդ կինը փորձում է փակել տան դուռը, բայց ապակուն փոխարինող պաստառը փոքր է, ոնց տեղաշարժում է, դռան մի անկյունը բաց է մնում, ու երեխաները մրսում են:
Ապրիլի 11-14-ը Հայաստանում են անվանի ռուս բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» և «Ոսկե սոֆիտ» մրցանակների դափնեկիր Բորիս Էյֆմանը և նրա ղեկավարած Սանկտ Պետերբուրգի բալետի պե¬տական ակա¬դե-միական թատրոնը:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնած հայ ժամանակակից երաժշտության երրորդ փառատոնը նվիրված է մեր երկրի անկախության 25-ամյակին: Փառատոնային համերգների ընթացքում երաժշտասեր հանրությունը կունկնդրի ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային, խմբերգային երաժշտություն:
Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցել է Բոսնիա-Հերցեգովինայի Բանիա Լուկա քաղաքում անցկացված «Ոսկե լուսան» միջազգային թատերական 3-րդ փառատոնին՝ դերասանուհի Նաիրա Եդիգարյանի հեղինակային «Անհայտ ժամանակների մարդը» մոնոներկայացմամբ:
«Պատերազմը քառօրյա չէր, այն միշտ էլ եղել է և գուցե էլի կլինի: Չորս օրվա մասին չէ, որ պիտի խոսենք, այլ «վատնած» մոտ 22 տարվա մասին»,- մեզ հետ զրույցում ասաց արցախցի բանաստեղծ ԴԱՎԻԹ ՇԻՐԻՆՅԱՆԸ:
Երեկվա մեր հրապարակմամբ արտահայտված մտահոգությունը, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել Իրանի դեմ հարձակումը, և պատերազմն այս դեպքում կարող է ավելի ավերիչ լինել ու մեծամասշտաբ, ընդամենը ժամերի ընթացքում նոր հիմնավորումներ ստացավ:
Բայց մինչ դրանք ներկայացնելը, նկատենք, որ «Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ռազմական փորձագետ Յուրի Կնուտովի հայտարարությունը, ըստ որի, Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ հակամարտության սրման՝ հաղթանակի հաշվին իր վարկանիշը բարձրացնելու նպատակով, միանգամայն տրամաբանական է...