Ամերիկաբնակ բանաստեղծ-արվեստաբան ԹԱՄԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ժամանակակից եվրոպական արվեստի գործեր է ներկայացնում իր տնօրինության տակ գտնվող երեք ցուցասրահներում, որտեղ են գտել նաև հայ նկարիչների աշխատանքները:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երիտասարդական մշակութային ակումբը և Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը սկսել են հանդիպումների շարք, որի մասնակիցները մշակութային և մշակույթը սիրող երիտասարդներն ու արվեստի նշանավոր ներկայացուցիչներն են։ Ծրագիրը նոր ձևաչափով մշակութային քննարկում է, որին ներկա գտնվողները միաժամանակ թե՜ մասնակից են և թե՜ հանդիսատես:
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 19.00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնի «Դաշնամուրային երաժշտության երեկո» համերգը:
Այսօր «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում, ի թիվս այլ ֆիլմերի, կցուցադրվի Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի մոտիվներով նկարահանված համանուն երաժշտական անիմացիոն ֆիլմը (Հայաստան, 2014, ռեժիսորներ՝ Դավիթ Սահակյանց, Լյուլյա Սահակյանց):
Այսօր, «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում, ԹՈՒՄՈ կենտրոնում (ժամը`10:00 և 15:30), Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում (ժամը`14:00) կցուցադրվեն Խուան Պաբլո Զարամելայի ֆիլմերը:
«Գրականությունը ինձ համար աշխարհը ճանաչելու, ընկալելու ուղի է, և ես իմ թարգմանություններով ուզում եմ իմ ճանաչած լավը, արժեքավորը հասանելի դարձնել հայ ընթերցողին»,- մեզ հետ զրույցում ասաց թարգմանչուհի ԳԱՅԱՆԵ ԳԻՆՈՅԱՆԸ:
Երեկվա մեր հրապարակմամբ արտահայտված մտահոգությունը, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել Իրանի դեմ հարձակումը, և պատերազմն այս դեպքում կարող է ավելի ավերիչ լինել ու մեծամասշտաբ, ընդամենը ժամերի ընթացքում նոր հիմնավորումներ ստացավ:
Բայց մինչ դրանք ներկայացնելը, նկատենք, որ «Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ռազմական փորձագետ Յուրի Կնուտովի հայտարարությունը, ըստ որի, Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ հակամարտության սրման՝ հաղթանակի հաշվին իր վարկանիշը բարձրացնելու նպատակով, միանգամայն տրամաբանական է...