Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ
29.05.2012 | 10:11

Մայիսի 30 - 31-ը և հունիսի 1-3-ը հանրապետության հյուսիսային շրջաններում` գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավարևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 30-31-ը կբարձրանա 1-3 աստիճանով, հունիսի 2-ին նույնքանով կնվազի:
Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց Ձորի լեռներում կտատանվի` գիշերը +6 +10, ցերեկը` +19 +24, ցածրադիր մասերում` գիշերը +11 +14, ցերեկը՝ +27 +30 , Լոռիում` գիշերը +6 +11, ցերեկը` +21 +26, Տավուշում՝ գիշերը +10 +15, ցերեկը՝ +24 +28, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում` գիշերը +13 +16, ցերեկը՝ +28 +32, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +28 +33 և նախալեռներում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +21 + 25, Արցախում՝ գիշերը +13 +16, ցերեկը` +21 +26 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի ցածր, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 5 ), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 40-82 տոկոսի սահմաններում:
Երևանում դեկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ցածրադիր մասերում՝ մառախուղ:
Երևանում, մայիսի 30-31-ը և հունիսի 1-3-ը` երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, որի ժամանակ հնարավոր նաև անձրևի փոքր հավանականություն: Ջերմաստիճանը գիշերը՝ +13 +15, ցերեկը՝ +29 +31, երեկոյան կողմ` +26 +28 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 14086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ