Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Պահպանեց շախմատային թագը

Պահպանեց շախմատային թագը
30.05.2012 | 06:04

Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում դասական շախմատից տասներկու պարտիաներում ոչ-ոքի խաղալուց հետո մրցակիցները ուժեղագույնին որոշեցին արագ շախմատում: Երկրորդում սպիտակ խաղաքարերով հաղթանակ տանելուց հետ հնդիկ գրոսմայստերն այլևս չզիջեց նախաձեռնությունն ու, չորս պարտիաներում հավաքելով երկուսուկես միավոր, պահպանեց աշխարհի շախմատային թագը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ