Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Երևանի կենդանաբանական այգու մուտքը Հունիսի 1-ին բոլորի համար անվճար է լինելու

Երևանի կենդանաբանական այգու մուտքը  Հունիսի 1-ին բոլորի համար անվճար է լինելու
31.05.2012 | 15:27

Երեխաների պաշտպանության միջազգային օրն այս տարի Երևանում նշվելու է բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում` բազմաթիվ տոնական միջոցառումներով` տոնախմբություններ, կավճանկար-մրցույթներ, համերգային ծրագրեր, հյուրասիրություն: Այդուհանդերձ, գլխավոր միջոցառումները տեղի են ունենալու Երևանի կենդանաբանական այգում և «Հաղթանակ» զբոսայգում:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի կենդանաբանական այգու մուտքը Հունիսի 1-ին բոլորի համար անվճար է լինելու: Այդ օրը այգում նախատեսվում են նաև համերգային ծրագիր, տիկնիկային ներկայացումներ, հյուրասիրություն:
«Հաղթանակ» զբոսայգում նախատեսվում են մանկական միջոցառումներ, համերգ, հրավառություն, շուրջ 15 ատրակցիոն երեխաների համար անվճար կլինի (ժամը 10:00-13:00):
Նշենք, որ Հունիսի 1-ին նախատեսված հիմնական միջոցառումներին մասնակցելու են նաև Երևանում գործող 3 հատուկ դպրոցների սաները, որոնց տրանսպորտային խնդիրները, անհրաժեշտության դեպքում, քաղաքապետարանը պատրաստակամ է հոգալու:
Միջոցառումներն ու հյուրասիրությունը նախատեսված են 150000 երեխայի համար:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4603

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ