Հունիսի 2
Տեր իմ և Աստված իմ. օրհնում ենք Քեզ, գովում ենք Քեզ և երկրպագում ենք Քեզ։ Արա այնպես, որ Քեզ նման լինենք։
Կամենո՞ւմ եք խմել այն բաժակից, որ Ես եմ խմում. տառապանքի ու հուսախաբության գինին։
Դուք Իմն եք. Ես կբարձրացնեմ ձեզ, որպեսզի դուք երկուսդ էլ հետզհետե Ինձ` ձեր Տիրոջը, նմանվեք։
Ինչպես որ Մովսեսի ժամանակ էր ճշմարիտ, այս ճշմարիտ է նաև այսօր, որ ոչ ոք չի կարող Իմ երեսը տեսնել ու ապրել։
Ես-ը. սկզբնական մարդը կկծկվի ու կմեռնի, և հոգու վրա կդրոշմվի կնիքն Իմ պատկերի։