Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

«Միկան» չի զիջում դիրքերը

«Միկան» չի զիջում դիրքերը
02.06.2012 | 11:47

Հայաստանի ֆուտբոլի առաջնության տասնմեկերորդ տուրում «Միկան» սեփական հարկի տակ ընդունելով «Ուլիսին»` հաղթանակի հասավ 3:1 հաշվով ու շարունակում է վստահորեն, միանձնյա գլխավորել առաջնության աղյուսակը: Նշենք, որ հանդիպման առաջին գոլի հեղինակ են դարձել պարտվածները: Առաջնության այսօրվա երկրորդ խաղը Աբովյանում էր, որտեղ մրցեցին «Արարատն» ու «Իմպուլսը»: Դիլիջանցիները հաղթեցին 0:2 հաշվով ու ամրապնդվեցին մրցաշարի երկրորդ հորիզոնականում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ