Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

«Շիրակը» հաղթեց

«Շիրակը» հաղթեց
03.06.2012 | 13:02

Հայաստանի ֆուտբոլի առաջնության տասնմեկերորդում տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունելով «Բանանցին»` հաղթանակի է հասել 2:1 հաշվով: Բոլոր երեք գոլերն էլ խփվել են երկրորդ խաղակեսում: Գյումրեցիներից գոլերի հեղինակ են դարձել Մկրտիչ Նալբանդյանն ու լեգիոներ Ֆուֆանա Բեկոն, երևանցիներից` Նարեկ Գյոզալյանը: Հավաքած քսան միավորով «Շիրակը» ժամանակավորապես բարձրացավ առաջնության երրորդ հորիզոնական:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ