«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Այդ քաղցր ձայնը

Այդ քաղցր ձայնը
05.06.2012 | 00:09

Հունիսի 5

Ես խոսում եմ շատ մեղմ։ Լսեք Իմ ձայնը։ Աշխարհի ձայներին ականջալուր մի եղեք, լսեք միայն աստվածային քաղցր ձայնը։
Լսեք և համոզված եղեք, որ երբեք հուսախաբ չեք լինի։ Լսեք, և ձեր տրտմությամբ լեցուն մտածումները և հոգնած ջղերը հանգստություն կգտնեն։ Աստվածային ձայնը, որ խոսում է ոչ այնքան զորությամբ, որքան հանգստություն բերող քաղցր մեղմությամբ։
Հանգստություն ու մեղմություն բերող այդ քաղցր ձայնը կամոքի ու կբժշկի ձեր վերքերը և զորություն կտա ձեզ, իսկ այնուհետև ձեր պարտքը պիտի լինի թույլ տալ, որ ձեր ուժը դառնա Իմ ուժը։ Մարդու աննշան ուժը կավ է Իմ ուժի գրանիտի կողքին։
Դուք Իմ ուշադրության կենտրոնում եք։ Երբեք մի մտածեք, որ թողնված եք աշխարհի քմայքին։ Իմ հրեշտակները գիշեր ու ցերեկ պահպանում են ձեզ, որպեսզի ոչինչ չկարողանա ձեզ վնաս պատճառել։ Դուք մեծ երախտագիտությամբ կլցվեք նրանց հանդեպ, եթե գիտենաք, թե ձեզ ուղղված չարության ու նեղության ինչպիսի նետեր են հեռացնում նրանք ձեզնից։

Դիտվել է՝ 6243

Մեկնաբանություններ