«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մարդիկ ինչպես են տեսնում ինձ

Մարդիկ ինչպես են տեսնում ինձ
06.06.2012 | 00:01

Հունիսի 6

Ես եկա, որ օգնեմ աշխարհին։ Ամեն մարդ տեսնում է Ինձ` համաձայն իրեն անհրաժեշտ կարիքների։
Պարտադիր չէ, որ դուք տեսնեք Ինձ այնպես, ինչպես ուրիշներն են տեսնում, ինչպես աշխարհը, Իմ աշակերտներն ու Իմ հետևորդները, անգամ` ինչպես Իմ եկեղեցին։ Բայց անհրաժեշտ է, որ տեսնեք Ինձ. ամեն մեկդ` իբրև անհատականություն, Ինձնից ստանալու համար այն ամենը, ինչի կարիքը անձնապես ունեք։
Տկարը կարիքն ունի Իմ զորության։ Չսիրվածին հարկավոր է Իմ մեղմ քնքշությունը. փորձության մեջ հայտնվածին ու ցած ընկածին` Իմ փրկությունը։ Միայնակը կարիք ունի բարեկամի։ Պայքարողը` առաջնորդի։
Մարդկանցից ոչ ոք չի կարող այս ամենի կրողը լինել. միայն Աստված կարող է այդպիսին լինել։ Մարդու հետ ունեցած Իմ յուրաքանչյուր հարաբերության մեջ դուք պետք է Աստված տեսնեք։ Աստված - բարեկամը, Աստված - Առաջնորդը, Աստված - Փրկիչը։

Դիտվել է՝ 5236

Մեկնաբանություններ