Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արգելարշավ

Արգելարշավ
09.06.2012 | 00:51

Հունիսի 9

Վեր բարձրացեք ձեր սին պատրանքներից ու վախերից և հասեք Իմ ուրախությանը։ Այդ բավական է բուժելու համար ձեր բոլոր վախերն ու խոցերը։ Մի մտաբերեք ձեր թերություններն ու ձախողությունները և դրանց պատճառած դյուրազգաց ցավը, մոռացեք ցավառիթ ցնցումներն ու անհաճո երերումները։ Ապավինենք Ինձ, սիրեք Ինձ։ Կանչեք Ինձ։
Ձեր դաստիարակությունը մի յուրօրինակ արգելարշավ է. «ՈՒստի վազեք, որպեսզի հասնեք»։ Որ կարողանաք ձեռք բերել ոչ միայն ձեր սրտի կամեցածը, այլ նաև Ինձ, որ ձեր հոգու ուրախությունն եմ ու նավահանգիստը։ Ինչ կմտածեք մրցասպարեզ ելած այն վազողի մասին, որ ինքն իրեն հուսահատ գետին է նետում առաջին իսկ արգելքի դիմաց, որը դրված էր վրայից անցնելու համար։
ՈՒրեմն ոտքի ելեք ու շարունակեք ձեր արշավը։ Ես եմ ձեր թե՛ առաջնորդը, թե՛ նպատակը։

Դիտվել է՝ 5029

Մեկնաբանություններ