Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Իռլանդիա-Խորվաթիա` 1:3

Իռլանդիա-Խորվաթիա` 1:3
11.06.2012 | 00:01

Արդեն իսկ երրորդ րոպեին գրավելով Իռլանդիայի դարպասը` Մարիո Մանջուկիչը ոչ միայն առաջ մղեց իր թիմին, այլև դարձավ առաջնության ամենաարագ գոլի հեղինակ: Ճիշտ է, Շոն Սենթ Լեջերը տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով տասնիններորդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, սակայն քառասուներեքերորդ րոպեին խորվաթները կրկին անցան առաջ: Գոլի հեղինակ դարձավ Նիկիցա Ելավիչը: Երկրորդ խաղակեսում Մանջուկիչը քառասունիններորդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ` հաշիվը դարձնելով 3:1: Ջուզեպե Տրապատոնին հարձակվողների զույգը փոխելով` փորձեց սրություն հաղորդել իր սաների գործողություններին, սակայն խորվաթները առանց առանձնակի լարման խաղը հասցրեցին ցանկալի հանգրվան` հաստատելով իրենց մարզչի այն ասածը, որ Իռլանդիան միջին կարգի հավաքական է: Այսպիսով` խմբի առաջատարը դարձան խորվաթները, քանի որ Իսպանիան ու Իտալիան միմյանց հետ խաղում արձանագրել էին ոչ-ոքի արդյունք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ