X սոցիալական ցանցի իր էջում Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորապես սխալվում է, կարծելով, թե կարող է Իրանին հարկադրել մի գործարքի, որը կավարտի «ագրեսիայի ակտը»։ «Պարոն Թրամփ, մի կարծեք, թե կարող եք օգտագործել Իրանի այսօրվա անդորրը՝ Պեկին հաղթական մուտք գործելու համար։ Նախ և առաջ սովորեք Արևմտյան Ասիայի նոր աշխարհաքաղաքական կարգի այբուբենը»,- ընդգծել է Վելայաթին։               
 

«Չելսին» Ռոբերտ դի Մատեոյի հետ պայմանագիր կկնքի

«Չելսին» Ռոբերտ դի Մատեոյի հետ պայմանագիր կկնքի
11.06.2012 | 05:50

«Չելսին» Ռոբերտ դի Մատեոյի հետ կկնքի պայմանագիր` համաձայն որի իտալացի մասնագետի անվան դիմացից կհանվի «ժամանակավոր պաշտոնակատար» արտահայտությունը: Պայմանագիրը կարճաժամկետ չի լինելու, սակայն կունենա կետ, որը կնախատեսի տասներկու ամիս հետո կողմերի միջեւ այն խզելու հնարավորություն: Հիշեցնենք, որ գլխավորի պաշտոնում դի Մատեոն ընդամենը մի քանի ամիս առաջ փոխարինեց պորտուգալացի Անդրե Վիլաշ Բոյաշին: Մինչ այդ նա նրա օգնականն էր: Դա եղավ այն բանից հետո, երբ Չեմպիոնների լիգայում «Չելսին» առաջին խաղում պարտվեց իտալական «Նապոլիին»: Չանդրադառնանք իտալացու գլխավորությամբ անգլիական ակումբի անցած ուղուն, միայն ասենք, որ այդ նրան հաջողվեց «Չելսիին» դարձնել լիգայի հաղթող:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ