Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Ինչ եղել է, եղել է «ժեշտին»

Ինչ եղել է, եղել է «ժեշտին»
11.06.2012 | 06:27

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 100 և 200 մետր վազքատարածությունների աշխարհի ռեկորդակիր ՈՒսեին Բոլտը ենթարկվել է ավտովթարի: Դեպքը եղել է այսպես: Օրերս Ադամանդե լիգայի նորվեգական փուլից հաղթական վերադառնալուց հետո նա մասնակցել է իր թիմակից ու թիվ մեկ մրցակից Ասաֆա Պաուելի կազմակերպած երեկույթին, որից հետո նստել է մեքենայի ղեկին, ոտքը դրել գազին ու… Բարեբախտաբար, ինչպես հայկական տարբերակում են ներկայացվում նման դեպքերը, ինչ եղել է, եղել է ժեշտին: Մի խոսքով` «խադավիկի» ահագին գործ կա: Ավելացնենք, որ Բոլտի հետ նման դեպք առաջին անգամ չէ, որ պատահում է: Սրանից երեք տարի առաջ էլ է նման մի վթար եղել: Սակայն այն ժամանակ բանը հասել էր հիվանդանոց պառկելուն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ