Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Հանրապետությունում ընթացքի մեջ են գյուղատնտեսական աշխատանքները

Հանրապետությունում ընթացքի մեջ են գյուղատնտեսական աշխատանքները
11.06.2012 | 06:55

Հունիսի 11-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս 419 մլն խմ է: «Սևան-Հրազդան» ոռոգման համակարգի բաժինը հնարավորինս լրացնող Ապարանի ջրամբարում (տարողությունը` 91 մլն խմ) կուտակված ոռոգման ջրի քանակը գերազանցում է 32,26 մլն խմ-ն, Ազատի ջրամբարում (տարողությունը` 70 մլն խմ) կուտակվածը` 61,6 մլն խմ-ն, իսկ Կեչուտինը (տարողությունը` 25 մլն խմ)` 22,7 մլն խմ-ն: Շուրջ 60-70 տոկոսով լիքն են նաև Սպանդարյանի (տարողությունը` 257 մլն խմ) և Տոլորսի (96,8 մլն խմ) ջրամբարները: Հիդրոօդերևութաբանների գնահատմամբ, նշված բոլոր ջրամբարներում ներկայումս եղած ջրի քանակն զգալիորեն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կուտակվածից: Հանրապետությունում ընթացքի մեջ են գյուղատնտեսական աշխատանքները: Ըստ ագրոօդերևութաբանների, ներկայումս Սյունիքում բալենու, տանձենու, խնձորենու այգետարածքներում ընթանում են թունաքիմիկատներով մշակման, իսկ հովտային շրջաններում` պոմիդորի, սմբուկի, տաքդեղի ցանքերի ոռոգման աշխատանքները: Արարատում, ՈՒրցաձորում սկսվել է աշնանացան ցորենի կաթնային հասունացումը, իսկ լեռնային շրջաններում` հասկակալումը: Արարատում, Մերձավանում ծաղկման փուլում է պոմիդորը:
Նշենք նաև, որ հանրապետությունում օդի միջին օրական ջերմաստիճանը հունիսի 4-ին, 10-ին նորմայից բարձր է եղել 1-3, մնացած օրերին` 3-5 աստիճանով:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 7289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ