Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ՈՒկրաինա-Շվեդիա` 2:1

ՈՒկրաինա-Շվեդիա` 2:1
12.06.2012 | 01:59

«Եվրո-2012»-ի խմբային փուլի շրջանակներում ՈՒկրաինայի ընտրանին հանդիպեց Շվեդիայի հավաքականի հետ: Խաղի հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսին միայն: Գոլ խփելու իր առիթը բաց չթողեց Զլատան Իբրահիմովիչը, ում խաղով է մեծապես պայմանավորված սկանդինավյան այս երկրի հավաքականի խաղի հաջողված կամ չհաջողված լինելը: Հանդիպման հիսունհինգերորդ րոպեին, շվեդների հաջողությունից երեք րոպե անց, գոլի հեղինակ դարձավ և ուկրաինացիների ավագ Անդրեյ Շևչենկոն: Գոլերը որակապես նոր թափ հաղորդեցին խաղին: Եվս յոթ րոպե անց ՈՒկրաինական ֆուտբոլի լեգենդը խփեց նաև իր երկրորդ գոլը` դառնալով դուբլի հեղինակ: ՈՒկրաինացիներն առաջնությունը սկսեցին հաղթանակով, այն էլ` կամային: Հետաքրքրական մի դիտարկում. փաստորեն, այս պահի դրությամբ, առաջնությունում չի եղել գեթ մեկ խաղ, որի ժամանակ չի արձանագրվել դարպասի գրավում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ