Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Եվրատեսիլի» օրերին Ադրբեջան է այցելել 10 հազար զբոսաշրջիկ

«Եվրատեսիլի» օրերին Ադրբեջան է այցելել 10 հազար զբոսաշրջիկ
12.06.2012 | 02:40

«Եվրատեսիլ-2012» մրցույթի անցկացման օրերին Ադրբեջան է այցելել մոտ 10 հազար զբոսաշրջիկ` հայտնել է Ադրբեջանի զբոսաշրջության ասոցիացիայի ղեկավար Նահիդ Բաղիրովը: Ըստ նրա` Բաքվի հյուրանոցները զբաղված են եղել 95 տոկոսով: Բաքու ժամանած զբոսաշրջիկների ավելի քան 50 տոկոսն այցելել է նաև Ադրբեջանի մարզեր:
Հիշեցնենք, որ Բաքվում կայացած «Եվրատեսիլ 2012» 57-րդ երգի մրցույթում մայիսի 26-ին հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը` իր «Euphoria» երգով:



Դիտվել է՝ 2073

Մեկնաբանություններ