Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Հիսուն տոկոսանոց արդյունք

Հիսուն տոկոսանոց արդյունք
12.06.2012 | 09:20

Մոսկվայում աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հանդիպեց Վլադիմիր Կրամնիկի հետ: Պարտիան քառասուներորդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Մեր գրոսմայստերն առայժմ ցույց է տալիս հիսուն տոկոսանոց արդյունք: Վաղը նրա մրցակիցն է լինելու Ալեքսանդր Մորոզևիչը: Բավականին հետաքրքրիր ակնկալիքներ կային երրորդ տուրից հետո առաջին երկու տեղերը զբաղեցնող Ալեքսանդր Մորոզևիչի ու Թեյմուր Ռաջաբովի մրցամարտից, սակայն կողմերը գերադասեցին խաղաղասիրաբար բաժանվել, թեպետ մենամարտի ընթացքը լարված էր ու անհաշտ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Մագնուս Կառլսեն-Ալեքսանդր Գրիշչուկ պարտիայում: Սա աշխարհում ամենաբարձր գործակից ունեցող նորվեգացու թվով չորրորդ ոչ-ոքին էր: Ինչ վերաբերում է Ֆաբիանո Կարուանա-Եվգենի Տոմաշևսկի պարտիային, իտալացին բավական արագ լուծեց ռուս շախմատիստի հարցերը: Մաքշեյն-Նակամուրա պարտիայում առաջինը վարձատրվեց իր համառության համար ու վաստակեց կես միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ