Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Լեհաստան-Ռուսաստան` 1:1

Լեհաստան-Ռուսաստան` 1:1
13.06.2012 | 00:01

Կայացավ A խմբի Լեհաստան-Ռուսաստան խաղը: Առաջին խաղակեսի երեսունյոթերորդ րոպեին ռուսներից Ալան Ձագոևը գլխի հարվածով բացեց հաշիվը` դառնալով այս առաջնությունում արդեն երեք գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում սկզբունքորեն կորցնելու շատ բան ունեցող լեհերը նետվեցին առաջ և հիսունյոթերորդ րոպեին Յակուբ Բլաշչիկովսկին հավասարեցրեց հաշիվը: Լեհերը ջանացին ամեն կերպ զարգացնել հաջողությունը, սակայն խաղն այդպես էլ ունեցավ ոչ-ոքի ավարտ: Փաստորեն երկրորդ խաղերի արդյունքով բոլոր հավաքականներն էլ պահպանում են խմբից դուրս գալու հնարավորությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ