Հունիսի 15
Ես ծրագրում եմ ձեզ համար։ Իմ ճանապարհները հրաշալի են ու վեր ձեր ըմբռնումներից։ Ճանաչեք հետզհետե Իմ առատությունը և Իմ բարությունը։ Ավելի ուշադիր եղեք Իմ կողմից առաջնորդված լինելու հրաշքին, կառավարվող կյանքի գեղեցկությանը։
Այս հրաշալի իրողությունն օր օրի կհամակի ձեր գիտակցությունը և հետզհետե էլ ավելի ուրախություն կպատճառի ձեզ։
Դուք արդեն մտել եք կյանքի այն հրաշալի շրջանակի մեջ, երբ ձեր կյանքը, ավելի, քան երբևէ, ծրագրված ու օրհնված է Իմ կողմից։