Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց «Սոկա Գակայ» շարժման ներկայացուցիչներին

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց «Սոկա Գակայ» շարժման ներկայացուցիչներին
15.06.2012 | 07:59

Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ճապոնական «Սոկա Գակայ» շարժման փոխնախագահ Կենյի Յոշիգոյին և ներկայացուցիչ Էյչի Օուչիին, որոնք Հայաստան են ժամանել շարժման երկարամյա նախագահ Դայսակու Իկեդայի լուսանկարների ցուցահանդեսի բացման կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը շեշտեց, որ ճապոնական ժողովրդի ձեռքբերումները և նրա ներդրումը մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ անգնահատելի են, և որ հայ ժողովուրդը երախտապարտ է Ճապոնիային՝ Հայաստանի զարգացման տարբեր ոլորտներում ցուցաբերած աջակցության համար:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ հայկական պատվիրակությունը ամենաջերմ հիշողություններն ունի Ճապոնիա ՀՀ նախագահի պաշտոնական այցելության շրջանակներում «Սոկա» համալսարանի ուսանողների, դասախոսների հետ հանդիպումից, և ՀՀ Նախագահին համալսարանի պատվավոր դոկտորի աստիճանի շնորհման հանդիսավոր արարողությունից:

«Սոկա Գակայ»-ի փոխնախագահ Կենյի Յոշիգոյին նշեց, որ շատ ուրախ է լինել Հայաստանում և շնորհակալ է ջերմ հյուրընկալության համար: Պարոն Յոշիգոյը հիշատակեց, որ իրենց համար մեծ իրադարձություն էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը և ելույթը Սոկայի համալսարանում, և պատիվ՝ շնորհել նրան համալսարանի պատվավոր դոկտորի աստիճանը: ,Սոկա Գակայե-ի փոխնախագահը հավելեց, որ շարժման հիմնական նպատակներն են հանդիսանում կրթության որպես բարձրագույն արժեքի, գիտական առաջընթացի, մշակութային փոխանակման և կայուն զարգացման խրախուսումը ամբողջ աշխարհում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հայ-ճապոնական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Դիտվել է՝ 1939

Մեկնաբանություններ