Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Քո ցանկացած հաջողությունը

Քո ցանկացած հաջողությունը
19.06.2012 | 00:12

Հունիսի 19

Մտեք հնազանդության արահետը։ Այդ առաջնորդում է Աստծո աթոռին։ Ձեր գանձը, լինի այդ հաջողության գանձ, որ անհրաժեշտ է նյութական ասպարեզում` Իմ թագավորության հաստատման համար ի նպաստ դրված, կամ հոգևոր հրաշալիքների այն ծածկված գանձը, որ Իմ կողմից հայտնվում է միայն նրանց, ովքեր փութաջանորեն փնտրում են դրանք, այս գանձերը գտնվում են ճանապարհի վերջում։
Մի կետից (Իմ թելադրանքից կամ խոստումից) մինչև մյուս կետը պետք է արթուն լինեք և հետևեք, որպեսզի կարողանաք հասնել ձեր ցանկացած հաջողությանը։
Ներկայումս ձեր բոլոր գործերը գտնվում են նյութական մակարդակի վրա, հոգևորը միայն օժանդակում է նյութականին։ Բայց երբ հասնեք ձեր նյութական նպատակներին, այդ ժամանակ արդեն` նյութականը կնպաստի հոգևոր նպատակներին։

Դիտվել է՝ 11245

Մեկնաբանություններ