Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 
  • «Էկոլոգիական ամենամեծ ռիսկերը Երևանի տարածքում են»

    «Էկոլոգիական ամենամեծ ռիսկերը Երևանի տարածքում են»

    17.09.2013| 13:24
    «Ընդհանուր առմամբ, Երևանը կարելի է դասել բավականաչափ աղտոտված քաղաքների շարքում, սակայն դա չի նշանակում, որ մայրաքաղաքի իշխանությունները ոչինչ չպետք է ձեռնարկեն: Մեզ մոտ, կարծես, ամեն ինչ հակառակ է. աշխարհի բոլոր քաղաքները մտածում են` ինչպես կրճատեն արտանետումները, իսկ Երևանը չի էլ մտածում այդ մասին»:
  • Խեցգետինների ծավալները խիստ նվազել են

    Խեցգետինների ծավալները խիստ նվազել են

    06.09.2013| 14:31
    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ փոխանցմամբ, որսագողության հետևանքով խիստ նվազել է Սևանա լճի խեցգետինների միջին չափը: Հիմնականում որսվում են մանր չափի խեցգետիններ, ինչն էլ մեծ խեցգետինների ծավալների քչացման պատճառ է դառնում:
  • Վերականգնվում է Սևանա իշխանի պոպուլյացիան

    Վերականգնվում է Սևանա իշխանի պոպուլյացիան

    05.09.2013| 16:17
    «Սևանա իշխանի պոպուլյացիան աստիճանաբար վերականգնվում է: Ներկա դրությամբ ցանցավանդակներով Սևանա իշխանի արհեստական մանրաձկների աճեցման գործընթաց է իրականացվում, ինչը անչափ ուրախալի է: Սակայն այսօր չենք կարող դա վերականգնված համարել, քանի որ վերականգնված պոպուլյացիա կարող ենք ասել միայն այն դեպքում, երբ կա բնական բազմացում, իսկ դա չկա, քանի որ շարունակվում է որսագողությունը»:
  • «Անհրաժեշտ է լիովին արգելել սիգի որսը»

    «Անհրաժեշտ է լիովին արգելել սիգի որսը»

    05.09.2013| 16:15
    Սևանա լճի ձկների պաշարները չեն բազմանում, ընդհակառակը` տարեցտարի նվազում են թե՛ նրանց տեսակները, և թե՛ քանակը: Լճում գրեթե ձուկ չկա, եղածն էլ որսագողերն են իրացնում հենց տեղում: Այս մասին այսօր, «Նոյյան տապան» մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն ԲԱՐԴՈՒԽ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ:
  • Սևանի ավազանի բնակիչները ձկան կարոտ են

    Սևանի ավազանի բնակիչները ձկան կարոտ են

    03.09.2013| 22:18
    «Այնպես չէ, որ այս տարածքում ենք ապրում, ամեն օր ձուկ ենք ուտում: Ձուկն արդեն ամենաթանկ ու դեֆիցիտ ուտեստն է համարվում»,-կեսկատակ-կեսլուրջ ասում էին տեղանքի բնակիչները:
  • Ստերիլիզացված, վզկապավոր շները՝ քաղաքում (նկարներ)

    Ստերիլիզացված, վզկապավոր շները՝ քաղաքում (նկարներ)

    03.09.2013| 13:15
    Երեկ Աբովյան փողոցի «Սթար» սուպերմարկետի մոտակայքում արևի տակ հանգստանում էին կանաչ վզկապներով շներ։
  • «Եսիմ ինչ օգուտներ» չի բերելու

    «Եսիմ ինչ օգուտներ» չի բերելու

    02.09.2013| 16:30
    Տավուշի մարզում` Աղավնավանք գյուղից ոչ շատ հեռու, Գետիկ գետի վրա նոր հէկ է կառուցվում։ Տեղաբնակների դիտարկմամբ` հնարավոր է գետի մի մասը չորանա և հէկը ձկների վերացման առիթ դառնա։ Աղավնավանքի գյուղապետ Վարդուհի Ներսիսյանը irates.am-ի հետ զրույցում նշեց, որ հէկ-ը կառուցում է «Էյ-Էն-Բի-Ջի սթայջ» ՍՊԸ-ն, որը ավարտին կհասցվի մինչ տարվա վերջ։
  • Մի խայթեք օձերին

    Մի խայթեք օձերին

    29.07.2013| 16:54
    Հնդիկ Միլապ Դուրվի ձեռքը գետն անցնելիս օձը կծել է: Բարկացած Դուրվը շրջվել է ու այնպես է կծել օձին, որ նա երկու կես է եղել: Օձի հետագա ճակատագիրը պարզ է, Դուրվը այժմ հիվանդանոցում է, թեպետ սողունը թունավոր չի եղել:
  • Մեղրաձորի ջրվեժը ցամաքում է. ահազանգում են բնապահպանները

    Մեղրաձորի ջրվեժը ցամաքում է. ահազանգում են բնապահպանները

    16.07.2013| 12:03
    Փոքր ՀԷԿ-ի հերթական զոհը Մեղրաձորի ջրվեժն է, որից մի բարակ առու է մնացել: Բնապահպանների կողմից հնչեցվող ահազանգերին`կապված բնությանն առնչվող խնդիրների հետ, կարելի է ասել արձագանքում են բոլորը, բացի համապատասխան կառույցներից, ավելի կոնկրետ`բնապահպանական տեսչության Սյունիքի բաժնի ներկայացուցիչներից: Թե ինչու են տեղի պատասխանատուները աչք փակում իրենց քթի տակ կատարվող անօրինական գործողությունների առաջ, միայն կարելի է ենթադրություններ անել:
  • Ինչո՞ւ են պետական կառույցները փորձում թաքցնել Գեղի գետի աղետը

    Ինչո՞ւ են պետական կառույցները փորձում թաքցնել Գեղի գետի աղետը

    13.07.2013| 13:28
    Վերջերս համահայկական բնապահպանական ճակատի անդամները Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ նկատել էին, որ մարզի բնությունը բառացիորեն աղետալի վիճակում է: Բնապահպանների ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ Ողջի գետը վարարած է և սարսափելի հոտը է գալիս: Հասկացել են, որ ինչ-որ բան է կատարվել: