«Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF-Հայաստան) և Շվեյցարիայի «Վեսեր» հիմնադրամը միասին սկսում են «Բարև թրեյլս» (BarevTrails) ծրագիրը՝ ուղղված Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանը։
Կարծեմ Դյուման է ասել`«Երջանիկներից ամենաերջանիկը նա է, ով կարող է երջանկացնել»: Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է, որը սահմանել է ՄԱԿ-ը 2012-ին։ Նպատակն էր ընդգծել երջանկության կարևորությունը մարդկության համար։ Ռեմարկն ասում է. «Աշխարհի ամենահրաշալի քաղաքը այն է, որտեղ մարդը իրեն երջանիկ է զգում»:
Այս օրերին, անվերջ հիասթափություններից ու հուսախաբություններից հոգնած մարդկանց, հանկարծ «հոգատարության» մեծ չափաբաժին մատուցվեց՝ «ավելորդ» դեղորայքի ընդունման հետևանքով առողջության վնասման դեմ կյանքի կոչված դեղերի դեղատոմսային բացթողման «բալասանի» տեսքով:
ԵՄ «Եվրոստատ» վիճակագրական գործակալությունը պարզել է՝ որ երկրներում է վաճառվում ամենաթանկ հագուստը: Հագուստի և կոշիկի ամենաբարձր գները Շվեդիայում են. այնտեղ գնումների համար կպահանջվի 36 տոկոսով շատ գումար:
Այլ երկրներին օգնելը յուրաքանչյուր պետության պարտքն է: Այդպես է ԱՄԷ-ում, որտեղ գումարի և այլ միջոցների հավաքագրումը վերահսկում է պետությունը: Դրանք իրականացնում են պետության և ԱՄԷ-ում հավատարմագրված կազմակերպությունները:
Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտնվել է մենակության նախարար, որ պիտի զբաղվի մենակյացների խնդիրներով: Մենակությունը, իհարկե, պրոբլեմ է, բայց նաև բազում միֆեր կան մենակության մասին, որ այնքան էլ իրականության հետ կապ չունեն:
Հայտարարվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող հերթական դրամաշնորհային մրցույթը հասարակական կազմակերպությունների համար։ Այն ընդգրկում է մի շարք ուղղություններ՝ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ, Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ, հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում, Էրեբունի-Երևանի 2800-ամյակ։
1000- մղոնանոց ճանապարհը սկսվում է առաջին քայլից: Ամեն ձախողումի մեջ ապագա հաջողության հատիկ կա: Բարությունը լեզու է, որ կարող են լսել խուլերն ու տեսնել կույրերը:
Հունվարի 28-ին Հայոց բանակի տոնն ենք նշում: Շատերի համար սա ընդամենն ամսաթիվ է, առանց որևէ էական նշանակության: Նրանք նույնիսկ բանակի անունը լսել չեն ուզում, էլ ուր մնաց սրտի թրթիռով վերաբերվեն դրան, իրենց զավակներին մեծացնեն այդ բանակի շարքերը լրացնելու պատասխանատվության զգացումով:
Երեկվա մեր հրապարակմամբ արտահայտված մտահոգությունը, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել Իրանի դեմ հարձակումը, և պատերազմն այս դեպքում կարող է ավելի ավերիչ լինել ու մեծամասշտաբ, ընդամենը ժամերի ընթացքում նոր հիմնավորումներ ստացավ:
Բայց մինչ դրանք ներկայացնելը, նկատենք, որ «Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ռազմական փորձագետ Յուրի Կնուտովի հայտարարությունը, ըստ որի, Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ հակամարտության սրման՝ հաղթանակի հաշվին իր վարկանիշը բարձրացնելու նպատակով, միանգամայն տրամաբանական է...