Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
22.06.2012 | 13:13

Որքա՜ն հաճելի է քո հարկի տակ, զորությունների՛ Տեր. իմ հոգին քո գավիթն է ցանկանում ու փափագում։ Սիրտս ու մարմինս ցնծում են կենդանի Աստծով, քանզի ճնճղուկը գտավ տունն իր, տատրակն իր բույնը, որտեղ ձագեր պիտի դնի. գտավ քո սեղանը, զորությունների՛ Տեր, թագավո՛ր իմ և Աստվա՛ծ իմ։ Երանի բոլոր նրանց, ովքեր բնակվում են Տիրոջ տանը, նրանք հավիտյանս հավիտենից պիտի օրհնեն քեզ։ Երանի այն մարդուն, որի օգնությունը քեզնից է, և որը մտքում դրեց ելնել տրտմության հովտից այն վայրը, ուր ուխտ արեց։
Սաղմոսներ 83. 1-7

Դիտվել է՝ 4578

Մեկնաբանություններ