Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Փարվիր Ինձ

Փարվիր Ինձ
23.06.2012 | 12:11

Հունիսի 23

Փարվիր Ինձ, մինչև որ կյանքը` Աստվածային կյանքը, Ինձնից հոսի քո էության մեջ և վերակենդանացնի քո մարող հոգին։
Լցվիր վերստին, երբ հոգնած ու սպառված ես. արա, ինչ որ Ես արեցի երկրում եղած ժամանակ. նստիր ջրհորի կողքին, հանգստացիր։
Հանգիստ. վերստացիր ուժն ու զորությունը. այդ ժամանակ արդեն աշխատանքն էլ կտրվի քեզ, ինչպես մի ժամանակ Ինձ տրվեց։ Հանգստացիր, մինչև որ ամեն մի մտահոգություն հեռանա քեզնից, և թույլ տուր, որ սերն ու ուրախությունը հոսեն քո էության մեջ։

Դիտվել է՝ 5853

Մեկնաբանություններ