Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիգերիայում պայթյունները շարունակվում են

Նիգերիայում պայթյունները շարունակվում են
23.06.2012 | 14:09

Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայի գիշերային ակումբներից մեկի մոտ հերթական պայթյունն է տեղի ունեցել։ Զոհերի մասին առայժմ չի հաղորդվում։
Ուրբաթ օրը Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարարին և ազգային անվտանգության գծով խորհրդականին։ Վերջին օրերին Նիգերիայում պայթյունների հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել։ Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է երկրում գործող իսլամիստական խմբավորումներից մեկը, որը ձգտում է շարիաթի օրենքները հաստատել ամբողջ երկրի տարածքում և վերացնել արևմտյան մոդելի աշխարհիկ կրթությունը։

Դիտվել է՝ 4723

Մեկնաբանություններ