Հունիսի 24
Գործեք, երբ թելադրում եմ ձեզ։ Երբ հստակ առաջնորդություն չեք ստանում, այդ ժամանակ առաջ ընթացեք անշապ, քայլեք պարտականության այն ճանապարհով, որ Ես եմ հանձնարարել։
Առանց վախենալու, առանց խուճապի մատնվելու, հանգիստ ու խաղաղ կատարեք ձեր առօրյա պարտականությունները։
Հավատավոր այս կեցվածքը, անշուշտ, կստանա իր վարձատրությունը, ինչպես որ ստանում է Իմ առաջնորդությամբ գործելու ժամանակ։
Այդժամ ուրախացեք ապահովության այն զգացումով, որ տրվում է ձեզ։