Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Անգլիան որոշարկվել է

Անգլիան որոշարկվել է
24.06.2012 | 17:38

Հաշված ժամեր անց կկայանա «Եվրո-2012»-ի մեկ քառորդ եզրափակչի վերջին` Անգլիա-Իտալիա խաղը, որի հաղթողին կիսաեզրափակչում արդեն վաղուց սպասում է Գերմանիայի ընտրանին: Հետաքրքրական է, որ երկու հավաքականների համար էլ առաջիկա խաղն այս փուլում թվով հինգերորդն է եվրոպական առաջնությունների պատմության մեջ, երկուսն էլ երկուական անգամ են հաղթահարել մեկ քառորդի արգելքը: Չանդրադառնանք վիճակագրական այլ մանրամասների, որովհետև պատմությունը պատմություն է, իսկ ներկան` ներկա, ինչը, ի դեպ, Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում առարկայնորեն ցույց տվեց Իսպանիայի ընտրանին: Ինչպես են թիմերը նախապատրաստվել սպասվելիք խաղի՞ն: Համենայն դեպս, Անգլիան որոշարկվել է հետխաղյա տասնմեկմետրանոցներն իրացնողների հարցում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ