05.09.2014|
17:23
«Օգոստոսի 2-ից Իրաքի Շանգալ շրջանում, որը հիմնականում եզդիաբնակ է, տեղի է ունենում եզդիների ցեղասպանություն: Մեր ժողովրդի մի մասին ֆիզիկապես ոչնչացնում են, մի մասին` երեխաներին, ծերերին, տեղահանել են բնակավայրից, որոնք սարերում էլի բնաջնջվում են: Ցեղասպանությունը շարունակվում է»,- երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆԸ: