20.03.2014|
23:40
«Ես չէի առանձնացնի որևէ մեկին, որպես առանցք: Չնսեմացնելով ԲՀԿ-ի դերակատարությունը, ուզում եմ ընդգծել, որ բոլորն էլ կարևոր են, ունեն իրենց պատասխանատվությունը` գործընթացի զարգացման առումով, և եթե ինչ-որ մեկին փորձենք առանցք դարձնել, մյուսներին կցորդ, դա կլինի մեր առաջին պարտությունը»,- երեկ «Իրատես de facto» ակումբում անդրադառնալով մեր դիտարկմանը, թե ոչիշխանական ուժերի առանցքը ԲՀԿ-ն է, բայց վերջինս անգամ ընդդիմություն լինելու մասին չի հայտարարել, էլ ուր մնաց իշխանափոխության գնա, ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ, վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, համոզմունք հայտնելով, որ իրենց հաջողվելու է հասնել վերջնարդյունքի: