24.10.2013|
16:45
«Հովիկ Հովեյանն ինձ շնորհավորեց անմիջապես, ինչը բարձր եմ գնահատում, Դավիթ Սարգսյանն ու Ռոմիկ Սարդարյանը բեմ բարձրացան և շնորհավորեցին ինձ՝ բաժակ բարձրացնելով։ Համագումարի ժամանակ եղան կառուցողական ելույթներ, սակայն որոշակի պահից որոշ ընկերներ, որոնք տարիներ շարունակ գրողների միությունում չեն էլ եղել, դահլիճի կենտրոնում տեղ գրավելով, հարբած փորձում էին խանգարել համագումարի աշխատանքը։ Պետք է հստակեցնել, որ գրողների միության աշխատանքը մի բան է, գրողների կամավոր միությունը՝ մի այլ բան։ Այսօր հրաշալի գրողներ ունենք, ովքեր նաև թարգմանվում են, ներկայանում աշխարհին։ Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք պիտի իրագործենք, աշխատանք լրատվամիջոցների հետ, հեռուստատեսությամբ և ռադիոյով գրական ընթերցումներ, գրողների ներկայացում ընթերցողական լսարանին, այլ կերպ ասած, չենք պարփակվելու «Գրական թերթի» տարածքով»,- «Իրատես de facto» ակումբում ասաց ՀԳՄ նորընտիր նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ։